«Երբ փոքրիկ ձկնիկն իրեն շնաձկան տեղ է դնում, շատ արագ կեր է դառնում». Դավիթ Մանուկյան
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի նախագահը կարծես լրիվ ցնդել է։
Փոքրիկ սուլթանը, իրեն լրիվ գերտերության ղեկավար է զգում։ Մեկ Ռուսաստանին է սպառնում, մեկ Իրանին, մեկ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին։
Գուցե վերջին ժամանակներում Հայաստանի նկատմամբ ունեցած հաջողությունները մթագնել են նրա բանականությունը, սակայն կա մի պարզ ճշմարտություն՝ երբ փոքրիկ ձկնիկը իրեն շնաձկան տեղ է դնում, շատ արագ կեր է դառնում իրական շնաձկների համար»։