«Ժողովրդի միակ սխալն իր վզին ձեր կողմից փաթաթված գործակալ Նիկոլն է». Բորիս Մուրազի

«Ժողովրդի միակ սխալն իր վզին ձեր կողմից փաթաթված գործակալ Նիկոլն է». Բորիս Մուրազի
Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի քարոզչական տակտիկան հասկանալի է։ Նախ դաշտ են նետում իբր իրենց հետ կապ չունեցող մարդու և փորձում վարկաբեկել ընդդիմադիր գործիչներին։ Սկզբում թիրախը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, հետո՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, կարճ ժամանակ առաջ՝ Բագրատ Սրբազանը, հիմա՝ Անդրանիկ Թևանյանը։
Հենց համարժեք պատասխան են ստանում, սկսում են գրել, թե բա երկիրը վտանգի մեջ է, ընդդիմությունը պետք է իրար հետ կռիվ չունենա, պետք է համախմբվել։ Նախ, դուք ընդդիմություն չեք, հետո եթե անգամ ձեզ այդպիսին եք համարում, մի՛ պահեք, ֆինանսավորեք մարդկանց զուտ այլ գործիչների պախարակելու համար։ Մեկ է՝ ժողովուրդը ձեզ մերժել է, ու անհնար է, որ զղջա իր ճիշտ ընտրության համար։
Այդ ճանապարհին ժողովրդի միակ սխալն իր վզին ձեր կողմից փաթաթված գործակալ Նիկոլն է, դրան մեկուսացնելու ձևն էլ կգտնի՝ առանց ձեզ, իհարկե»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *