«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան

«Լինելու է հարձակումՍյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը «Ժամեր առաջ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին: Երկու հայտարարություն առանձնապես ուշագրավ է դեռևս Հայաստան կոչվող գարշահոտող փլատակապետության ժամանակավոր բնակիչների տեսանկյունից (թեև դրանք դրա վրա էլ թքած ունեն): Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է: «Մենք չենք կարող հանդուրժել դա: Հայաստանը սպառնալիք է մեզ համար: Մենք կործանելու ենք, մենք վերացնելու ենք Հայաստանը»,- ասել է Ալիևը: Երկրորդիվ Ալիևը հայտարարել է, որ ինչ էլ լինիԶանգեզուրի միջանցքը լինելու է: «Մենք չենք հանդուրժելու դրա չբացվելը: Այն մեզ անհրաժեշտ է: Մենք բացելու ենք այդ միջանցքը»: Այսինքն նախ վերցնելու են Սյունիքը:
Ալիևը նաև հայհոյել է Բայդենի վարչակազմինհայտարարելով, թե «Սորոսի ժամանակաշրջանն ավարտվում է Ամերիկայում»: Այդպիսով՝ նա կիրառել է կրեմլյան իր դաշնակցիՊուտինի բառապաշարն ու խոսույթը և դրանով ցույց տվել, որ վստահ է, որ Թրամփի վարչակազմն իր ծրագրերի իրականացման առումով ամենահարմար վարչակազմն է: Ըստ էության՝ Ալիևը խոստովանել է բառացիորեն այն, ինչը ես արդեն երկու տարի է, գրեթե ամենօրյա ռեժիմով, կրկնում եմ, որ չի լինելու խաղաղություն, լինելու է հարձակում Սյունիքի գրավման նախնական փուլով: Որից հետո լինելու է Հայաստանի Հանրապետության վերացում:
Հետաքրքիր է, որ Ալիևը այլևս անգամ չի էլ մտահոգվում այն հանգամանքով, որ, ըստ էության, իր սատրապիՆիկոլ Փաշինյանի հայերին ձրի վաճառվող քարոզչությունը, թե խաղաղություն է լինելուհօդս է ցնդում սրանով: Իսկ դա նշանակում է, որ արդեն այլևս անգամ Նիկոլ Փաշինյանը պետք չէ իրեն, որովհետև ողջ Հայաստանի ռազմական գրավման պլանը պատրաստ է, և մոտ է այն իրականացնելու օրը: Հետևաբար, ի սկզբանե սուտ դուրս կգա Փաշինյանը, թե արժանահավատության շղարշով կվաճառի կեղծիքը սեփական ցեղախմբին, այլևս կարևոր էլ չէ: Ոչինչ այլևս կարևոր չէ: Ինչպես ասել էի վերջը մոտ է:
Թող կործանվի, գրողի ծոցը, քանի որ դա հենց իր` կործանվողի երազանք է, որի համար կործանվողն՝ ինքը որևէ ջանք չի խնայել: Լինի 100 տարի առաջ, թե վերջին 34 տարիների ու հատկապես վերջին 4 տարիների ընթացքում:
Արժանի է կործանման և այլևս անխուսափելիորեն կործանվելու է: Իսկ լավատես քաղաքական ֆանատիկոս-աղանդավորներն ու մնացած խաժամուժը թող շարունակի կարծել, թե ինքը պայքարում է, երկիր է փրկում, կամ էլ թե որևէ մեկը որևէ մեկին որևէ բան կարող է «թույլ չտալ»:
Չկա պայքար, չի լինելու պայքար: Չկա երկիր, չի լինելու երկիր:
Կար հայրենիք, չկա և այլևս չի լինելու հայրենիք»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *