«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի». Իլհամ Ալիև

«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի». Իլհամ Ալիև
«Ամերիկայում եկել է Սորոսի դարաշրջանի ավարտը: Բայդենի վարչակազմը, ըստ էության, ղեկավարվել է Սորոսի ոճով»,- այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Ընդգծելով, որ սորոսականները փաստացի կորցնում են իրենց դիրքերը, թշնամի պետության ղեկավարն ասել է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի դա։ «Մենք պետք է հաշվի առնենք, որ Մերձավոր Արևելքում նրանց մերձավոր դաշնակցի՝ Ասադի դիկտատուրան արդեն նետվել է պատմության աղբանոցը, և դա շարունակվելու է, ուստի թող նա ճիշտ քայլ կատարի։ Մենք՝ Ադրբեջանը, նրանց համար վտանգի աղբյուր չենք։ Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում, և թող մեզ չխանգարեն։ Նրանք չպետք է որպես աշխարհագրական պատնեշ գործեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի. Ինչքան շուտ հասկանան դա, այնքան լավ»,- հավելել է Ալիևը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *