«Տղերքի տարիքը չի փոխվում արդեն 5 տարի»․ Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մխիթարի գերեզմանի վրա «Ռաֆաելոի» տուփեր են… Հայկի գերեզմանի վրա «Մերսիի» բաց տուփ ու քաղցրավենիքներ… Տղերքի մեծ մասի շիրմաքարերին համովություններ են։
Հետո Բագրատն է մոտենում, ծանոթանում ենք, գրկում իրար կարծես 100 տարվա ծանոթներ ենք։ Պատմում է իր Դավիթի մասին։
Տղերքի տարիքը չի փոխվում արդեն 5 տարի։ Իսկ մենք մեծանում ենք ու չենք «մեծանում»:
Իսկ մենք գործ ունենք անելու, բայց պահում ենք մեզ «ա դե ի՞նչ գործ ունենք» գծի մեջ:
Բայց մենք գործ ունենք անելու»: