«Հայ ժողովուրդն, իհարկե, եղբայրական ազգ է». Մարիա Զախարովա
Ռուսաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է «բազմակողմանի աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը», — ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինձ թվում է, որ առաջին հերթին պետք է ելնել այն հանգամանքից, որ մեր երկրի ղեկավարությունն ամանորյա շնորհավորանքներ է հղել Անդրկովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի, ղեկավարներին։
Եվ այնտեղ նաև ցանկություններ կան։ Դե, ինչպես յուրաքանչյուր եղբայրական ազգի դեպքում, և հայ ժողովուրդն, իհարկե, եղբայրական ազգ է, այնպես էլ Հարավային Կովկասի բոլոր բնակիչներին մաղթում եմ բարօրություն, խաղաղություն, բարգավաճում և առկա մարտահրավերների հաղթահարում։ Ես կցանկանայի խաղաղություն մաղթել բոլորին, բայց սա, իհարկե, դուրս է գալիս ընդամենը մեկ տարածաշրջանի սահմաններից։
Ես ուզում եմ խաղաղություն մաղթել բոլորին։ Սա անկեղծ է, սրտանց: Եվ եթե խոսենք գործնական առումով՝ թարգմանելով դիվանագիտական լեզվով, ապա, իհարկե, Ռուսաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, տնտեսական և տրանսպորտային կապի խթանմանը, հարաբերությունների հաստատմանը և տարածաշրջանում վստահության, փոխշահավետության հաստատմանը, որը կկայացվի մի ամբողջ շարք միջոցառումների միջոցով, որոնք արդեն նախանշված են և պետք է իրականացվեն»,- ասել է Զախարովան։