«Ասել, որ սա սուտ է, նշանակում է ոչինչ չասել»․ Վահագն Ալեքսանյանն արձագանքել է Լևոն Քոչարյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քոչարյանի որդիներից կրտսերը երեկ տեսանյութ էր հրապարակել, որում ասում էր, թե երկրորդ և երրորդ նախագահները բանակցել են միայն ԼՂ-ն Հայաստանին միավորելու կամ դրա անկախացման մասին։
Ասել, որ սա սուտ է, նշանակում է ոչինչ չասել, ձեզ եմ ներկայացնում Քոչարյանի բանակցած «Ընդհանուր պետության» տարբերակից երկու կետ.
«… 5. ԼՂ քաղաքացիներըորպես անձը հաստատող վկայական
կունենան Ադրբեջանի անձնագիր` «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով: Միայն ԼՂ կառավարությունն իրավունք կունենա նման անձնագրեր հանձնել: ԼՂ հայկական ծագում ունեցող քաղաքացիները կարող են արտագաղթել Հայաստան և մշտական բնակություն հաստատելու համար այնտեղ տեղափոխվելու դեպքում հայկական քաղաքացիություն ստանալ՝ այդ երկրի օրենքների համաձայն:
6. ԼՂ բնակչությունն իրավունք ունի ընտրելու իր ներկայացուցիչներին Ադրբեջանի խորհրդարանում և մասնակցելու Ադրբեջանի նախագահի ընտրություններին»:
Հիմա եթե Քոչարյան կրտսերը պնդում է, որ այս անձնագիրը ստանալու էին անկախ ԼՂ-ի կամ ՀՀ-ի կազմում գտնվող ԼՂ-ի քաղաքացիները, ապա սա արդեն լրիվ ուրիշ հարթության հարց է և այստեղ շատ ավելի խորը ուսումնասիրության կարիք կա»։