«Թիքթոքյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ չի քննարկի»․ Երկրորդ նախագահի գրասենյակ

«Թիքթոքյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ չի քննարկի»․ Երկրորդ նախագահի գրասենյակ
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին:

«Նախագահ Քոչարյանը վաղուց չի կարդում վարչապետի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները։ Ես ստիպված եմ ծանոթանալ դրանց՝ աշխատանքիս բերումով, և դա եղել է իմ արձագանքը։ Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար։

2018-2024 թվականներին Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։ Մեկ մարդ է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է, այն էլ բանակցում է, և այդ մեկ մարդը գործող վարչապետն է։ Թիքթոքյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի:

Հազարավոր ոստիկանների և թիկնապահների ետևում թաքնված գոյատևողի՝ թաքնվելու ակնարկի մասին կցանկանայի լռել, դրա մասին ավելի խոսուն կպատմեն բունկեր-թաքստոցների բազմատանջ պատերը»,- նշված է պատասխանում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *