«Հանրային գործիչը բանավեճից հրաժարվում է երեք դեպքում». Դանիել Իոաննիսյան

«Հանրային գործիչը բանավեճից հրաժարվում է երեք դեպքում». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու առաջարկին, որից վերջիններս հրաժարվել են, գրել է.

«Հանրային գործիչը բանավեճից հրաժարվում է երեք դեպքում.

  1. Երբ դիմացինի կարգավիճակը պատշաճ չի,
  2. Երբ ֆիզիկապես չի կարող,
  3. Երբ գիտի, որ չեզոք դիտորդների աչքերում պարտվելու է։
    Տվյալ դեպքում 1-ին պատճառը բացակայում է (դիմացինը պետության գործող ղեկավարն է), 2-րդ պատճառը կարող է տեղին լինել միայն Տեր-Պետրոսյանի պարագայում։

Վստահ եմ, որ եթե Քոչարյանն ու Սարգսյանը (միգուցենաև Տեր-Պետրոսյանը) մտածեին, որ չեզոք դիտորդների աչքում այդ բանավեճը հաղթելու էին առանց տատանվելու կհամաձայնվեին»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *