««Զանգեզուրի միջանցք»-ի նպատակն է ուժեղացնել Արևմուտքի ազգեցությունը Հարավային Կովկասում». Արշակ Կարապետյան
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա ուզում եմ ասել հետևյալը: Թուրքիայից դեպի Ադրբեջան, այսպես կոչված, միջանցքը դեռ 1999 թվականին հորինել են ամերիկացիներըթուրքերի առաջարկով։ Դրա հիմնական նպատակն է ուժեղացնել արևմտյան մեր գործընկերների ազդեցությունը Հարավային Կովկասում։ Ահա թե ինչու է այն այդքան կարևոր։ Թուրքիան ձգտում է իր ազդեցությունը տարածել մինչև Կենտրոնական Ասիա: Թուրքերի
Կասպից ծովի ափեր հասնելու երազանքն այսօր համապատասխանում է ողջ արևմտյան աշխարհի շահերին, որը ցանկանում է առևտրային ճանապարհներ կառուցել` շրջանցելով Ռուսաստանը։ Չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է»: