ՋԱՀՆ ԸՆԿԵԼ Է ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԳԼԽԻՆ․ ՈՒՂԵՂԻ ՑՆՑՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ հայաստանյան բանկերից մեկում երկաթյա ջահն ընկել է Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանի գլխին, վերջինս ուղեղի ցնցում է ստացել եւ հոսպիտալացվել է։

«Ձեր օգնության եւ խորհրդի կարիքն ունեմ հարգելի փաստաբան ընկերներ: Ցանկանում եմ հայց ներկայացնել Ֆաստ բանկի Fast Bank դեմ:
Երեկ գնացի Ֆաստ բանկի Էրեբունիի մասնաճյուղ, վճարում ունեի կատարելու: Դռնից ներս մտա, երկու քայլ առաջ գնացի, և առաստաղից պոկվեց երկաթե, ծանր ջահը և շատ ուժեղ հարվածեց գլխիս: Ինձ թվաց երկրաշարժ է: Գլխապտույտ ունեցա, նստեցի, բարեհամբույր աղջիկը ջուր ու վալերիանկա բերեց, մի քիչ ուշքի եկա, վճարումս կատարեցի ու գնացի տուն: Երեկոյան շատ վատ էր ինքազգացողությունս, ցավազրկողներով լուսացրեցի գիշերս և ես, բժշկի գնալ չսիրողս, գնացի բժշկի: Պարզվեց ուղեղի ցնցում եմ ստացել և 10 օր սիստեմա պետք է ընդունեմ, հրաժարվեցի սիստեմայից, ու դեղային բուժում նշանակեց բժշկուհիս: 

Որոշմանս պատճառներից մեկը բանկի անտարբեր կառավարիչն էր, ով իրեն նեղություն չտվեց, գար գոնե ձևական ներողություն խնդրեր, իսկ մյուս, ավելի կարևոր պատճառը, որ հարգեն հաճախորդների իրավունքները, և թեժ աշխատանքային ժամերին նման վտանգավոր աշխատանքներ չկատարեն: Տեսագրությունն առկա է, տասից ավել վկա կա, ովքեր նույնպես սարսափած ու վրդովված էին»,-հայտնել է Ստելլա Սարուխանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/5e8e1b67f99a4cf518fd7cbb031eb772?fbclid=IwY2xjawHP_2pleHRuA2FlbQIxMQABHTGCU9QEqrRJUR4v0NiilfNXDvqIrFAFTC0e6XEtWbONC6li4Y4CxZ6WZg_aem_JvPLXPaFRLa-sOFNJQYeXw

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *