Արգելել են քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան
Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի միության թելեգրամ-ալիքը, Միհրանյանը Հայաստան է ժամանել ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։
Ազգությամբ հայ, բայց ՌԴ-ում ապրող քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը հայտնի է Հայաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ քննադատական հայտարարություններով, որն էլ, ըստ ամենայնի, պատճառ է դարձել, որ նրա մուտքը երկիր արգելվի:
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունների պահանջով Հայաստան մուտքն արգելվել է նաև RT հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի, ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և այլ հասարակական ու քաղաքական գործիչների համար: