«Արցախցի բուժքրոջը ձերբակալել են հավաքներին մասնակցելու համար». Ռոման Երիցյան

«Արցախցի բուժքրոջը ձերբակալել են հավաքներին մասնակցելու համար». Ռոման Երիցյան
Փաստաբան Ռոման Երիցյանի գրառումը. «Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բուժքույրերից մեկը Մոսկվայից Երևան ժամանելիս ձերբակալվել է Զվարթնոց օդանավակայանում։
Ըստ հայտնի դարձած տեղեկությունների՝ արցախցին մասնակցել է 2023 թվականին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին, ինչի հիմքով էլ այժմ մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։
3 ժամից ավել վերջինս գտնվել է անազատության մեջ, իսկ այժմ էլ նրան տեղափոխում են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *