«Պետք է արգելել ՔՊ-ի գործունեությունն իշխանափոխությունից հետո». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանել է քաղաքացու հարցին: «Գիտեմ, որ այս հարցը հռետորական է հնչում այս պահին, բայց այնուամենայնիվ։ Իշխանափոխությունից հետո ինչպիսի՞ն պետք է լինի ՔՊ-ի ապագան»,- հարցրել է քաղաքացին:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է. «Այս պահին հարցը խիստ տեսական է, բայց առիթ ունեցել եմ դրան անդրադառնալու։ Կարճ հիշեցնեմ առաջարկս։
- ՀՀ Սահմանադրության ոտնահարման հիմքով պետք է արգելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը:
- Պետք է սահմանված ժամկետով արգելել ՔՊ ղեկավար մարմինների անդամ եղած մարդկանց զբաղվել քաղաքական գործունեությամբ, ինչպես նաև զբաղեցնել բարձրաստիճան պաշտոններ:
- Նույն սահմանափակումը հարկ է կիրառել նաև ՔՊ իշխանության ժամանակահատվածում ԱԺ համապատասխան խմբակցությունների անդամների, Կառավարության անդամների, այլ գերատեսչությունների ղեկավար եղած անձանց, ինչպես նաև փոխնախարարների և մարզպետների նկատմամբ:
- Ստեղծել «Հաշտեցման կամ ճշմարտության» հանձնաժողով, որի գործունեության համար ներգրավել հասարակական վստահություն և հեղինակություն վայելող անձանց՝ անկախ քաղաքական հայացքներից»: