«Արցախի լուծարման մասին այնքան չի խոսում Հեյդարի որդի Ալիևը, որքան այս նեռը». Բագրատ Սրբազան
«Երեկ խոսում էր Արցախի լուծարման մասին: Նախոչ ոք չի կարող լուծարել պետությունը և ակնհայտ է, որ Արցախի լուծարման մասին այնքան չի խոսում Հեյդարի որդի Ալիևը, որքան այս նեռը: Սրանով ամեն բան ասված է: Այս մարդը չի դադարում անընդհատ խոսել դրա մասին, երբ որ առաջին պատասխանատուն հենց ինքն է: Եվ այն էլ այնպիսի հեգնանքով է խոսում, որ իր գործակալները մեր արցախցի հերոսական ժողովրդին պիտակավորում են անհիմն սուտ ու կեղծ թեզերով
ևս մեկ անգամ փորձելով ոչնչացնել մեր արժանապատվությունը, ազգային հույսը, ապագան»,- նշեց Բագրատ Սրբազանը: