«Ադրբեջանում պատրաստվում են «արևմտյան ադրբեջան» ձևավորել, Հայաստանում՝ խոզի բուդը «դուխովկի» մեջ տեղավորել». Արման Աբովյան

«Ադրբեջանում պատրաստվում են «արևմտյան ադրբեջան» ձևավորել, Հայաստանում՝ խոզի բուդը «դուխովկի» մեջ տեղավորել». Արման Աբովյան
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թուրքիայի ժողովուրդը տոնում է Սիրիայի նվաճումը և պատրաստվում է ընդլայնել Մեծ Թուրանի սահմանները՝ Հայաստանի ֆիզիկական գոյության հաշվին։
Ադրբեջանի ժողովուրդը տոնում է Արցախի նվաճումը և պատրաստվում է Հայաստանի տեղը «արևմտյան ադրբեջան» ձևավորել։
Հայաստանում մեծ «շախով-շուխով» տոնում են ամանորյան տոնածառի լույսերի «միացնելու» օրը և պատրաստվում են խոզի բուդը «դուխովկի» մեջ տեղավորելու կարևորագույն արարողությանը։
Ահա տարածաշրջանային հիմնական գործընթացների հակիրճ նկարագիրը։
Սա խնդրում եմ ընդունել որպես պարզապես փաստերի արձանագրում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *