ՄԵԴՎԵԴԵՒԸ ՄՏԱՀՈԳ Է ՍԻՐԻԱՅԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵՒ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որՍիրիայի միասնականության պահպանման հարցում ակնկալիքները թույլ են, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ երկօրյա աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Մեդվեդևը, պատասխանելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին լրագրողների հարցերին, հայտարարել է, որ սիրիական բանակն անգործունակ է, և դա վկայությունն է այն սխալ քայլերի, որոնք արվել են պետության կառավարման ընթացքում:

«Այս ամենի հետևանքները տխուր են, քանի որ, չնայած այն բանին, թե ինչ է հիմա ասվում՝ շատ թույլ են Սիրիայի միասնականության պահպանմանը վերաբերող սպասումները, և բոլոր այն ժողովուրդները, ինչպես նաև տարբեր դավանանքների ներկայացուցիչները դժվար թե կարողանան շարունակել հետագա համատեղ գոյությունը», – ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:

Նրա խոսքով`առայժմ ոչ ոք չի պատասխանել այն հարցին, թե ինչպես կհաջողվի գտնել սուննիների, շիաների, ալևիների, դրուզների, քրիստոնյաների շահերի կոնսենսուս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/09eede95213d890e1ae22e2c7353c6c0?fbclid=IwY2xjawHIC9xleHRuA2FlbQIxMQABHYbL8PoRo-UJw_Jat0nOmkFc2liMpqRbh71B5cF9JJtc6t7nDHJq0TRdvQ_aem_-jpRu9s9ulAgAOqHr7sPbw

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *