Չի կարելի անընդհատ զոհերի համար լացել, հասկացանք, լացը լաց է բերում․ Կարեն Քոչարյան

Տարին մոտենում է ավարտին, ո՞րն է 2024թ․-ի մեծագույն ձեռքբերում Հայաստանի համար։ Հեռուստալրագրող եւ ռեժիսոր Կարեն Քոչարյանը երկար է մտածում այս հարցին պատասխանելիս, շրջանցում է՝ «քաղաքականությունից հեռու անձնավորություն եմ, այդքան չեմ հասկանում»։ Իսկ ի՞նչ է պետք Հայաստանի Հանրապետությունում երջանիկ ապրելու համար․ «Առաջին հերթին մարդկանց դեմքին ժպիտ տեսնեմ, երբ փողոց եմ դուրս գալիս, որը քչացել է վերջին տասնամյակների ընթացքում։ Մարդիկ խրվել են քաղաքականության մեջ, քաղաքական գործիչ են երեւակայում»։

Դիտարկմանը, որ ամեն ընտանիքում պատերազմի հետեւանքով առնվազն մեկ զոհ եղել է, ինչպե՞ս երջանիկ լինեն, պատասխանում է․ «Հասկացանք, հասկացանք, փառք ու պատիվ մեր զոհվածների հիշատակին։ Չի կարելի անընդհատ դրանով ապրել, լացը լաց է բերում, պետք է առաջ նայել։ Տղաները զոհվեցին մեր ժողովրդի ապագայի համար, իրենց երեխաների համար, հիմա ամբողջ կյանքում պետք է իրենց երեխաները լաց լինե՞ն»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *