Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի բազմաշերտ մշակման համար միջազգային GMP ընկերության հետ կնքվել է 850 հազար եվրոյի պայմանագիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը`նշելով, որ հատակագծի մշակման գործընթացին մասնակցել է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, որին փոխանցվել է մոտ 200 միլիոն դրամ:
«Այս պահին էլ քաղաքի հետ կապված այլ աշխատանքների մասով կան կնքված պայմանագրեր, որոնց գումարները դեռ չեն փոխանցվել»,- ասաց Սիմոնյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/13fc90358a6e293d3b97181ff1a492cc?fbclid=IwY2xjawHDR1RleHRuA2FlbQIxMQABHeozkn5VJBYtXMz50-jitLLDYzEe9LjbL9hvXAe0UtypNUmZgRs012j_0w_aem__LXPpq7IcZ2e9NWse56Mdg
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»