ԱՐԵՍՏՈՎԻՉԸ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ Է ՏԱՐԵԼ ՍԻՐԻԱՅԻ ՈՒ ՀՀ-Ի ՄԻՋԵՒ՝ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, Հայաստանի և Ադրբեջանի օրինակով մեկնաբանել է Սիրիայում տիրող իրավիճակը:

Նա հիշեցրել է ցանկացած իրավիճակում փոխզիջման անհրաժեշտության մասին:

«Միայն կատարյալ հիմարներն ու անօրեն մարդիկ են անմիջապես բռնում մահակը։ Խելամիտ մարդիկ դիտարկում են իրենց տարբերակները։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկեց նաև տնտեսական փայլուն տարբերակներ, որոնք շատ ձեռնտու էին։ Հայաստանը, սակայն, չհամաձայնեց սրան»,- ​​նշել է Արեստովիչը ուկրաինացի լրագրող Նիկոլայ Ֆելդմանին տված հարցազրույցում։

Նա հայկական կողմին մեղադրել է «անխոհեմ» քաղաքականություն վարելու մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b9df8904f2b4589cf67343a7dc50911a?fbclid=IwY2xjawHDR8dleHRuA2FlbQIxMQABHcQbrauSUDZdJB9GzMVPkcuYmLHiC7l03u6GyN02ps01thxjshajQNX7pw_aem_nLB4IBcmvPTSjckRT22DlQ

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *