Էս մարդիկ իրավական որևէ չափանիշ չունեն, մարդու ներքին պերեպիսկան կնոջ հետ, ում հետ ինչ է խոսել, դա բերում, դարձնում են հանրության սեփականություն: Այս մասին հայտարարել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանի հետ կապված պատմությանը:
«Եթե մարդիկ ունակ են սա անել՝ օգտագործելով իշխանական լծակները, այսինքն՝ կուսակցական ժողովին քննարկում են իրավական ճանապարհով քննիչի մոտ հայտնված հեռախոսի հարցը: Հիմա այդ քննիչը Հայաստանի Հանրապետության քննիչ է, թե՞ ՔՊ-ի քննիչն է:Եթե մարդիկ ունակ են այսպիսի բան անել, ի՞նչն է խանգարում իրենց, որ այս կամ այն գործով քաղաքական հետապնդում իրականացնեն դատական համակարգի միջոցով»,- ասել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c8e9f3e7ed3f13be998f5974f61066b5?fbclid=IwY2xjawHAqc1leHRuA2FlbQIxMQABHU8S0d0bNnbSTQvqxy1j04XC4C70dhkZi-w3ESIYIV1kagCflbgqNvkQ3Q_aem_A_bDhSdhh9niQztJ1iHNGQ
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»