ԵՍ ԷՆՔԱՆ ԲԱՆԵՐ ԵՄ ԱՐԵԼ, ՆՈ՞Ր ԵՔ ՏԵՂԵԿԱՆՈՒՄ՝ 20-30 ՏԱՐԻ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆՔ ԵԿԵՂԵՑԻՆ

Դեկտեմբերի 7-ին, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, որն իրականացվելու Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, տեղի կունենա նաեւ Շիրակի թեմի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը։ 

Մենք տեղեկացանք, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքների ծախսերը հոգացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով այս ընտրություններին կրկին պատրաստվում է առաջադրվել քաղաքապետի թեկնածու, ի դեպ` գյումրեցիները նշում են, որ նա եղած թեկնածուների մեջ առաջատարներից է: 

Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցինքիրո՞ք ինքն է աջակել Ամենափրկիչի նորոգմանը, որքա՞ն գումար է ծախսել  եւ այլն: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Նման հարց մի տվեք, Աստված կպատժի, չի կարելի: Դրա տակ Դուք վատ բան եք տեսնում, չեմ ասի ինչքան գումար: Նման բաների հետևից մի ընկեք, ես շատ բան եմ արել, ինձ համար կարևորն այն է, որ կառուցել եմ և վերջ: Գումարային, թե ինչքան եմ ծախսել, նախ իրոք չունեմ նմանատիպ հաշվարկներ և հետո կարևոր չեն դրանք: Ես ուղղակի կարևորում եմ եկեղեցու դերը: Եկեղեցին ինձ համար ամենաբարձր արժեքն է: Վաղը Վեհափառն է գալու՝ կարևորը, մնացածը` չգիտեմ: Գյումրիում մի եկեղեցի էլ կար, որը երկրաշարժի ժամանակ փլվել էր, ես եմ վերանորոգել: Սուրբ նշան եկեղեցու մասին է խոսքը: Ես էնքան բաներ եմ արել, նո՞ր եք տեղեկանում: 20-30 տարի է կառուցում ենք եկեղեցին»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1de3bafec106af19a30f0aa9999e9e62?fbclid=IwY2xjawHAqf5leHRuA2FlbQIxMQABHR2-C7OaoaPgauz7Ug12EuPYG5z18zvSLmq21FXu3pdWMBwe43vPvmhXKQ_aem_gO2k8wvNcTk_ZLiGjQsR3g

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *