«Ես այլևս «ով ուզում է լինի, Նիկոլը չլինի» կարգախոսի կողմնակիցը չեմ»․ Գեղամ Նազարյան
«Հայաստանի շահերից է բխում նոր կառավարության ձևավորումը, ես այստեղ առաջամարտիկներից մեկն եմ, բայց էլ ես էս կարգախոսի կողմնակիցը չեմ՝ «ով ուզում է լինի, բայց Փաշինյանը չլինի»։ Ես միաժամանակ պետք է նպաստեմ, որ այդ կառավարությունը լինի լուրջ, արդար և ուժեղ»,- «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ընդգծեց ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նրա դիտարկմամբ՝ մեր ազգը շատ քիչ դավաճաններ ունի․ «Մենք դավաճաններ չունենք, մենք կարող ա թույլ ենք, փողասեր ենք, նեղ անձնական շահերը պետականից գերադասող ենք, բայց եթե համեմատենք հարևան երկրների պատմության հետ, այ էնտեղ գիտե՞ք ինչքան դավաճաններ, եղբայրասպաններ կան»։
Նազարյանը հավելեց, որ հարցը՝ Նիկոլ Փաշինյանին դավաճան համարո՞ւմ եք, վտանգավոր է։ «Կարող ենք գրական-գեղարվեստական առումով ասել՝ Նիկոլը դավաճան է, նախարարները դավաճան են․․․ Բա լավ, եթե այդ մարդիկ դավաճաններ են ու կառավարությունում նստած են, մենք էլ գնում ենք գործի, բա մե՞նք ինչ ենք։ Մենք էդ խաղը ե՞րբ ենք դադարեցնելու»։