«Չի կարելի խոսել վիրավորանքի, հեգնանքի լեզվով՝ մանավանդ ՌԴ-ի նման երկրի մասին»․ Նիկոլ Փաշինյան
Ընթացող ասուլիսի ժամանակ արձագանքելով լրագրողի հարցին, ըստ որի՝ քաղաքագիտական շրջանակները պնդում են, որ որքան մոտենում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, այնքան ՌԴ-ն ավելի է ջղաձգվում։ Համամի՞տ եք պնդմանը՝ ջղաձգվում է, քանի որ գիտակցում է, որ տարածաշրջանից դուրս է մղվում, Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Ճիշտ չեմ համարում մեր գործընկեր երկրի մասին էդ բառապաշարով խոսել։ Ես պարզ, թափանցիկ ասացի մեր հաղորդակցության մասին ՌԴ-ի հետ։ Ես շփվում եմ ՌԴ նախագահի հետ, կառավարության ղեկավարի հետ ու մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Չեմ ընդունում այդ բառապաշարը, քանի որ դա ճիշտ ու պետական բառապաշար չէ։ Չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով՝ մանավանդ ՌԴ-ի նման երկրի մասին։ Կարելի է ունենալ խնդիրներ, բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսելը սխալ է»։