«Մակրոնը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամիներից է»․ Էդգար Ղազարյան

«Մակրոնը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամիներից է»․ Էդգար Ղազարյան
«Մակրոնը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամիներից մեկն է։ Որովհետև բոլոր այն չորս անձինք, ովքեր Պրահայում ստորագրել են հոկտեմբերի 6-ի հայտարարությունը, որով Արցախը հանձնվել է Ադրբեջանին, հայ ժողովրդի պատմության թշնամիներն են։ Նրանք են՝ Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, Շառլ Միշել, Էմանուել Մակրոն»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Ընդ որում, ի տարբերություն Ալիևի, մյուս երեքն օրենք են խախտել։ Որովհետև 2017-ին եղել է Հայաստանի և Եվրոմիության ՍԵՊԱ-ի համաձայնագիրը, որը վավերացվել է Հայաստանի խորհրդարանի, ԵՄ խորհրդարանի և Ֆրանսիայի խորհրդարանի կողմից։ Այդ համաձայնագրում կա կետ, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, և որը պետք է լուծվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ։ Այսինքն, Մակրոնը, այդ փաստաթուղթը ստորագրելով, խախտել է իր երկրի խորհրդարանի և իր անդամակցությամբ միջազգային կազմակերպության խորհրդարանի կողմից վավերացված փաստաթղթի դրույթները»,- նշել է Ղազարյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *