«ՀԱԷԿ-ի կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը»․ ՀՀ ՏԿԵՆ

«ՀԱԷԿ-ի կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը»․ ՀՀ ՏԿԵՆ
Օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել էր էներգահամակարգից։
Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։
Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:
Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով։
Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *