Փաստը, որ գլոբալ համաժողովն անցկացվում է ՀՀ-ում, մեծ հնարավորություն է բացում որպես հաջողակ ժողովրդավար երկիր. Չունգոնգ

Երեւանում ընթացող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների համար:

Այս մասին հայտնել են ԱԺ-ից:

Մարտին Չունգոնգը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ համաժողովի շրջանակում քննարկվում են հասարակության համար արդիական թեմաներ` երիտասարդության զբաղվածությունը եւ կրթությունը:

«Այն փաստը, որ 10-րդ գլոբալ համաժողովն անցկացվում է Հայաստանում, արդեն մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար` որպես հաջողակ ժողովրդավար երկիր»,- ասել է Մարտին Չունգոնգը:

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի խոսքով կարեւոր է օրենսդիր մարմնի դերը որոշումների կայացման եւ հետագայում քաղաքականության մշակման առումով: Երիտասարդների հզորացման ամենակարեւոր բաղադրիչներից է խորհրդարանում նրանց ներկայացվածությունը: Ըստ Մարտին Չունգոնգի` Հայաստանը լավագույն օրինակներից է այդ տեսանկյունից:

«Երիտասարդները պատրաստ են լինել որոշումներ կայացնողների եւ քաղաքականություններ մշակողների կողքին: Երիտասարդները ցանկանում են ներգրավված լինել խորհրդարանում, Կառավարությունում, եւ այս առումով Հայաստանը շատ լավ օրինակ է, որովհետեւ ՀՀ ԱԺ-ում երիտասարդների համամասնությունը բավականին մեծ է եւ, հետեւաբար, նրանց մասնակցությամբ կայացված որոշումները կարտացոլեն նաեւ երիտասարդների կարիքները»,- փաստել է նա:

ՄՄ գլխավոր քարտուղարի համոզմամբ համաժողովի շրջանակում կլինեն քննարկումներ, որոշումներ, ինչպես նաեւ քաղաքականություններ` ուղղված երիտասարդությանը: Սա շատ կարեւոր է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *