«Շինարարության ծավալները երկրում շատ մեծ են, բայց ոնց որ մեծ է նաև ստանդատներին չհամապատասխանող կամ ինքնակամ շինությունների հետևանքով տառապող մարդկանց թիվը»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով ինքնակամ կառույցնեերի մասին՝ Փաշինյանն ասաց. «Ինքնակամ կառույցներն ամենամեծ պրոբլեմն են, ես զարմացել եմ, որ Հայաստանում եղել է դեպք, երբ լրիվ ապօրինի, առանց որևէ թղթի Երևան քաղաքի կենրտրոնում 9-10 հարկանի շենք է կառուցվել: Ժամանակին այդպիսի պրակտիկա է եղել, ինքնակամ կառույցներն օրինականացնելու մեխանիզմ է եղել, արագի մեջ կառուցել են, հետո որպես ինքնակամ կառույց տարել օրինականացրել: Նման բաները մենք հույս ունեմ հիմա բացառում ենք և չի կարելի թույլ տալ»:
Անդրադառնալով պետության կողմից արվող զգուշացումներին՝ վարչապետը նշեց. «Լավ մեկ, երկու անգամ տուգանվեց, դա նախազգուշացում է, բայց տուգանքը չի կարևոր, բովանդակությունն է կարևոր: Ասում ենք՝ ապօրինի շինարարություն մի արեք, մեկ զգուշացում, երկու զգուշացում, սրանից հետո, որ շարունակվում է, պետք է վրա հասնի քրեական պատասխանատվությունը, հակառակ դեպքում, եթե մարդը փող ունի, ինչ է եղել որ, 1 միլիոն էլ, 2 միլիոն էլ կտա 10 հարկանի շենքը կսարքի, կասի՝ դե օրինականացրեք»: