Նիկոլ Փաշինյանը բուժզննում է անցել «Նաիրի» ԲԿ-ում
«ԱրմԼուր»-ի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է։ Փաշինյանը Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում երկար ժամանակ բուժզննում է անցել, և մի քանի ժամ հետո հեռացել հիվանդանոցից։
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը պարզաբանել է. «Վարչապետի ինքնազգացողությունը վատանալու մասին Ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետ Փաշինյանն ամեն տարի անցնում է հերթական բուժզննում։
Նախորդ շաբաթ իրականացվել է հերթական բուժզննումը։ Վարչապետն առողջ է, աշխատել է և շարունակում է աշխատել իր լիարժեք կարգացուցակով»։