Թուրքիայում ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Էրդողանին անվստահություն հայտնելու համար

Թուրքիայում ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Էրդողանին անվստահություն հայտնելու համար
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդա-հանրապետականների առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել է լայնամասշտաբ ստորագրահավաքի մասին՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվստահություն հայտնելու և նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, գրում է РИА Новости-ն։ «Երկուշաբթի օրվանից սկսում ենք ստորագրահավաք՝ շրջելով բոլորի տներում, փողոցներում, որպեսզի Էրդողանին ցույց տանք անվստահության մասշտաբային դիրքորոշում… Մենք պատրաստ ենք (նախագահական արտահերթ) ընտրությունների հունիսին։ Եթե ​​մինչև հունիս չհասցնեք, պատրաստ եղեք մինչև նոյեմբեր, դուրս եկեք և մրցեք մեր թեկնածուի հետ»,- ասել է Օզելը՝ դիմելով Էրդողանին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *