«ԱԳՆ-ի արձագանքը դավաճանական է, ուրացող և ապազգային». Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, ըստ որի՝ ԼՂ-ի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից։
«ԱԳՆ-ի այս արձագանքը որակել այլ կերպ, քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է»,- «Թելեգրամ»-ում գրել է Քոչարյանը։