«Գյումրիում տեսնելու ենք ռեալ ավագանու աշխատանք»․ Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրիում իրականում պատմական իրադարձություն տեղի ունեցավ։
Երբ Մարտուն Գրիգորյանը ասում ա, որ որոշումը ծանր էր, բայց ընդհանուր շահը անձնականից վեր դասեց, դա երևի միայն գյումրեցիները ամբողջ ենթատեքստով կհասկանան։
Բայց այստեղ ավելի կարևոր հանգամանք կա՝ ձայների բաշխվածությունը թույլ է տալիս քպ-ին իշխանազրկել, բայց թույլ չի տալիս միանձնյա կառավարում և որոշումների կայացում իշխող ֆրակցիայի կողմից նույնիսկ հավանական կոալիցիաների դեպքում։
Այսինքն՝ Գյումրիում մենք տեսնելու ենք ռեալ ավագանու աշխատանք, ի տարբերություն Երևանի, հակակշռող ավագանիների կազմով։ Մի քիչ նույնիսկ նախանձում եմ գյումրեցիներին»։
«Գյումրիում տեսնելու ենք ռեալ ավագանու աշխատանք»․ Անժելա Էլիբեգովա
