Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը քննարկվում է ավելի քան 2 տարի

Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը քննարկվում է ավելի քան 2 տարի
«Մենք կտրականապես մերժում ենք 2025 թվականի ապրիլի 2-ին ՖրանսիայիԵվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի և ծագումով հայ անձանց դատավարության վերաբերյալ հնչեցրած մեղադրանքները»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ Նրա խոսքով, «անընդունելի է կասկածի տակ դնել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պահպանող Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու օրինական պահանջը, որը քննարկվում է ավելի քան երկու տարի, և դա որպես նոր պայման ներկայացնելը»։ «Եթե Ֆրանսիան իսկապես աջակցում է խաղաղ համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը, ինչպես ինքն է պնդում, ապա պետք է կոչ անի Հայաստանին ձեռնարկել համապատասխան քայլեր»,- հայտարարել է հակառակորդ երկրի պաշտոնյան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *