«Ասում են՝ 4 հազար ջավախքցի ու 150 թուրք ենիչերիներ են բերել Գյումրի»․ Վարդան Ղուկասյան

«Ասում են՝ 4 հազար ջավախքցի ու 150 թուրք ենիչերիներ են բերել Գյումրի»․ Վարդան Ղուկասյան
«Ասում են՝ 4 հազար ջավախքցի են բերել Գյումրի, որ ՔՊ-ի օգտին քվեարկեն․ ու ասում են, որ նաև Թուրքիայից ենիչերիներ կան՝ պարապած, և թեկնածուներից մեկի տանն էլ այդպիսի մարդիկ կան։ Գրված է սայթերի մեջ, բացե՛ք, կարդացե՛ք այդ տեղեկությունները, բայց ստուգելու ենք և չենք թողնելու, որ իրենք անեն ինչ-որ․․․»,- նախընտրկան հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։
Նա բոլոր թեկնածուներին կոչ արեց արդարացի մրցակցություն ծավալել՝ նշելով․ «Գիտեք ինչ՝ նախկին և ներկա ղեկավարները՝ էսքան իրենց հարուստ պոտենցիալով, պետական լծակներով՝ մի տղու վրա չեն կարող․․․ Ճիշտ ձևով առաջնորդվե՛ք էլի։ Մարդը եթե պարտվում է, պետք է ջիգյարով ձեռք սեղմի, դուրս գա․ դա է ճշմարտությունը։ Եթե տեսնում ես, որ մաքուր չես, չես կարող հաղթել, որ մրցակցիդ տերը ժողովուրդն է ու Աստված, էլ դավադրություններն ու էս չգիտեմ ինչը ի՞նչի համար են»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *