Մակրոնը հայտարարել է Ուկրաինա ֆրանս-բրիտանական ռազմական պատվիրակություն ուղարկելու մասին

Մակրոնը հայտարարել է Ուկրաինա ֆրանս-բրիտանական ռազմական պատվիրակություն ուղարկելու մասին
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ռազմական առաքելություն կուղարկեն Ուկրաինա՝ Ուկրաինայի զինված ուժերն ուժեղացնելու համար, Գհայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքով՝ այս քայլի նպատակը լինելու է «վաղվա բանակի» ձևաչափը զարգացնելը՝ ներառյալ ռազմածովային բաղադրիչը։ «Մեծ Բրիտանիայի վարչապետը (Քիր Սթարմերը) և ես լիազորել ենք մեր ռազմական շտաբների պետերին առաջիկա օրերին ֆրանս-բրիտանական թիմ ուղարկել Ուկրաինա և սկսել սերտ համագործակցել մեր ուկրաինացի գործընկերների հետ, որոնք նույնպես հավանություն են տվել այդ մեխանիզմին», — ասել է Մակրոնը Փարիզի գագաթնաժողովում իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից հետո, հաղորդում է BFM-ը։

Մակրոնը նաև ասել է, որ դաշնակիցները պայմանավորվել են պահպանել Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները և շարունակել ճնշում գործադրել Կրեմլի ստվերային նավատորմի վրա, որը նա օգտագործում է նավթ արտահանելու համար՝ շրջանցելով սահմանափակումները։ Բացի այդ, առաջիկա երեք շաբաթվա ընթացքում գործընկեր երկրները Ուկրաինայում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի առաջարկներ կպատրաստեն։ Մակրոնն ընդգծել է, որ Ռուսաստանը չպետք է թելադրի խաղաղության պայմանագրի պայմանները։

Ավելի վաղ նա նշել էր, որ դաշնակիցները հաշվի չեն առնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքը Ուկրաինայում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ, քանի որ դա վերջինիս ինքնիշխան խնդիրն է։ Կրեմլն անընդունելի է անվանել այս սցենարը, իսկ ԱԳՆ-ն զգուշացրել է, որ դա կարող է հանգեցնել ուղիղ բախման ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, նույնիսկ եթե այդ ուժերը տեղակայվեն ազգային դրոշների ներքո:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *