«Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է». Բագրատ Միկոյան

«Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է». Բագրատ Միկոյան
Կառավարություն-խորհրդարան այսօրվա՝ մարտի 25-ի հարցուպատասխանի սկզբում Նիկոլ Փաշինյանը բավականին հանգիստ էր, սակայն «Հայաստան» խմբակցության պատգամավորների հարցերի մի մասից հետո սկսեց հունից դուրս գալ, գոռգոռալ, տարօրինակ շարժումներ անել և վերհիշել նախկին երեք նախագահներին իր առաջարկած և մերժում ստացած բանավեճը:

«Երևան Թուդեյ»-ը երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին խնդրեց մեկնաբանել Փաշինյանի պահվածքը:

«Դրա ելույթի վերջին հատվածից ակնհայտ է, որ բանավիճելու մանիակալ չբավարարված պահանջ ունի: Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է:

Իսկ ընդհանրապես, օղին դեղերի հետ չի կարելի խառնել»,- կարճ արձագանքեց Բագրատ Միկոյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *