«Այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը». Հայկ Դեմոյան
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀԵՏՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Ղարաբաղյան շարժումը չշարունակելու թեզի շրջանառումն ընդամենը նպատակ ունի կոծկել ու չխոստովանել, որ հենց իրենց միջոցով այդ շարժումը փոշիացնելով, այն փոխակերպվել է Հայաստանի լինել-չլինելու հարցի: Ղարաբաղն արդեն հանձնել է, բայց ասում էշարժումը չպետք է շարունակվի: Դրա հետ փոխկապակցված հաջորդ մտքի գոհարը կհնչի մոտավորապես այսպես. «Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը
որպես անկախ միջազգային սուբյեկտ, ապացուցել է իր անկենսունակ լինելը, հետևաբար մենք պետք է տարալուծվենք մեկ այլ, ավելի զորեղ պետական կազմավորման մեջ»:
Հիշեցնեմ` Հայաստանի կադաստրի վկայականի բացակայության թեզը երբ սկիզբ առավ, ոնց շարունակվեց ու ինչ արդյունքներ գրանցվեց մինչ այս պահը:
Կրկնում եմ. Արցախյան շարժման ավարտի ազդարարմամբ, այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը:
«Այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը». Հայկ Դեմոյան
