«Այդ հագուստը ծառայեցնում եք քաղաքական նպատակների համար»․ Թագուհի Թովմասյանը՝ Աննա Վարդապետյանին

«Այդ հագուստը ծառայեցնում եք քաղաքական նպատակների համար»․ Թագուհի Թովմասյանը՝ Աննա Վարդապետյանին
«Սա քաղաքական հարց է և գլխավոր դատախազը քաղաքական հրահանգի արդյունքում է այստեղ»,- անդրադառնալով Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդությանը՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Որպես ասվածի ապացույց՝ նա գլխավոր դատախազին հիշեցրեց Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ մի քանի միջադեպ, որոնց համար դատախազն ԱԺ չի եկել «նրա հետևից»․ համացանցում հահոյախառն գրառումները՝ Տաթև Արցախի մասին, կարտոֆիլ վաճառողի հետ «մենամարտը», «Եռաբլուրում» զոհված զինծառայողների ծնողների հետ վիճաբանությունը, նրանց հայհոյելը։ «Անցած անգամ ասել էի, որ դատախազի հագուստը ձեզ շատ սազում է, հիմա ափսոսանքով եմ ասում, որ դուք այդ հագուստը ծառայեցնում եք քաղաքական նպատակների համար»,- ասաց Թովմասյանը՝ հիշեցնելով Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելը, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի՝ ՄԻՊ թեկնածուին ուղղված ականջ, լեզու կտրելու սպառնալիքները և այլ դեպքեր, կոռուպցիոն փաստեր, որոնց գլխավոր դերակատարները ՔՊ անդամներ են․ «Սա ձեզ չի հետաքրքրո՞ւմ, թե նրանք դեռ ՔՊ վարչության անդամներ են»,- ասաց Թովմասյանը՝ խոսքն ուղղելով Աննա Վարդապետյանին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *