«Կոչ եմ անում միանալ հանրահավաքին՝ պահանջելով լուծել արցախցիների խնդիրները»․ Արթուր Խաչատրյան

«Կոչ եմ անում միանալ հանրահավաքին՝ պահանջելով լուծել արցախցիների խնդիրները»․ Արթուր Խաչատրյան
«Այսօր Հայաստանում ապրող արցախցի մեր քույրերն ու եղբայրները բազմաթիվ դժվարությունների են հանդիպում՝ իրավական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Պատակահան չէ, որ մեր հայրենակիցների մի ստվար զանգված լքել է Հայաստանը։ «Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրիրը» ձախողվել է։ 25-30.000 ընտանիքների մի փոքր մասն է օգտվել։ Տրամադրվող գումարը չնչին է և չի կարող բավարարել բնակարան գնելու համար, մանավանդ փոքր ընտանիքների դեպքում։ Գումարից բացի ծրագրից օգտվելու պայմաններն անհասկանալի սահմանափակումներ են ենթադրում․․․

«Կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառման» («40+10 հազար դրամ աջակցություն») դադարեցումը կամ միայն առանձին խմբերի համար դրա պահպանումը հանգեցնելու է աջակցության կարիք ունեցող տեղահանվածների շրջանում սոցիալական անկայունության խորացմանը։ Այս ծրագիրը նույնպես անհասկանալի սահմանափակումներ ունի։ Մասնավորապես, եթե շահառուն տարեկան 10 օրվանից ավել բացակայում է, օրինակ այցելում է ազգականին, նա զրկվում է աջակցության գումարից։ Ավելին, դադարեցվում է նաև բացակայող անձի խնամքի տակ գտնվող անչափահաս երեխայի աջակցությունը։

Ուստի պատահական չէ, որ մեր արցախցի հայրենակիցները մարտի 29-ին, ժամը 3-ին, Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպում՝ բարձրաձայնելու իրենց սոցիալական, իրավական, և այլ ոտնահարվող իրավունքների մասին։ Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում միանալ մեր արցախցի քույրերին ու եղբայրներին՝ պահանջելու կառավարությունից լուծել արցախցիների առջև ծառացած խնդիրները՝ մինչև ապահովվի նրանց վերադարձի իրավունք և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացումը»,- հավելեց պատգամավորը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *