«Փաստորեն, երեխաներին կենտրոնի դպրոցներ տանող ծնողներն են սպանում երթևեկությունը». Վահե Սարգսյան

«Փաստորեն, երեխաներին կենտրոնի դպրոցներ տանող ծնողներն են սպանում երթևեկությունը». Վահե Սարգսյան
Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դպրոց չկա՝ փողոցները ազատ, 8:30 հասանք գործի:
Չեմ կարծում, որ աշխատանքի գնացող ուսուցիչներն են մեքենաներով խցանում ստեղծում, դա շատ փոքր տոկոս է: Փաստորեն, երեխաներին կենտրոնի դպրոցներ տանող ծնողներն են սպանում երթևեկությունը:
Սա խայտառակություն է: Պիտի թաղամասերում զարգացնել դպրոցները, որ երեխաները գնան իրենց տան դիմացի ամենամոտ դպրոցը: Չնայած, ամենևին չեմ կարծում, որ Երևանի կենտրոնի դպրոցները զարգացած են. մեր ֆակից միջակություններ գիտեմ, որ էդ տեղերում են դասավանդում, և հակառակը: Դե, էն մյուս հատկանիշների ու «համբավների» մասին էլ չխոսեմ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *