Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն

Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն
Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում։ Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում: ՕԽ արծաթե և բրոնզե մեդալակիրը որակավորման փուլում 14,483 միավոր էր վաստակել: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ հանդես կգա օղակների վարժության եզրափակչում: Որակավորման փուլում նա վաստակել էր 14,000 միավոր:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *