«Հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ փաստերը բացակայում են»․ Քրիստինե Գրիգորյան
«Հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է։ Սակայն իրավիճակն արագ է փոխվում և մենք հետևում ենք իրավիճակին»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հարձակման հավանականությանը, ասաց Արտաքին հեռախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը։
Անդրադառնալով Բաքվում պահցող հայ գերիների հարցին՝ Գրիգորյանը նշեց, որ գերիների հետ կապված հարցերը ևս եղել են իրենց աշխատանքի թիրախում․ «Արտաքին հետախուզական ծառայությունն իր մանդատի շրջանակներում իր հիմնական գործառույթը՝ հետախուզական տեղեկություններ հավաքել, ամփոփել և ներկայացնել քաղաքական ղեկավարությանը, և ձեր կողմից բարձրացված հումանիտար հարցերը՝ գերիների հետ կապված հարցերը նույնպես եղել են մեր աշխատանքի թիրախում»։
«Հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ փաստերը բացակայում են»․ Քրիստինե Գրիգորյան
