«Լսել եմ, որ վարչապետի ձայնից երեխաները լացում են, շները հաչում են. ուսումնասիրե՞լ եք». Էդգար Ղազարյանը՝ Անահիտ Ավանեսյանին

«Լսել եմ, որ վարչապետի ձայնից երեխաները լացում են, շները հաչում են. ուսումնասիրե՞լ եք». Էդգար Ղազարյանը՝ Անահիտ Ավանեսյանին
«Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հարց ուղղեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Նշվեց, որ ձայնը բացասական ազդեցություն կարող է ունենալ մարդու առողջության վրա, որոշ դեպքերում էլ դառնալ խոշտանգման դրսևորում: Դուք առանձնացրե՞լ եք պետական պաշտոնյաների, որոնց ձայնը հանրության վրա շատ բացասական ազդեցություն է թողնում: Օրինակ՝ ես լսել եմ, որ շատ մարդիկ դժգոհում են, որ վարչապետի ձայնը լսելիս երեխաները լացում են, շները հաչում են, բացասական ազդեցություն է ունենում: Դուք ուսումնասիրե՞լ եք արդյոք այդ ոլորտը՝ գոնե սահմանափակելու այն մարդկանց, ում ձայնը տհաճ է հանրության համար»:

Ավանեսյանն ասաց, որ այդ հարցերին չի անդրադառնա՝ դրանք համարելով անպատշաճ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *