«Զելենսկին ՌԴ-ին նոր հարվածներ հասցնելու հրաման է տվել»․ Զախարովա
Վլադիմիր Զելենսկին, հրապարակայնորեն հայտարարելով, որ հրաժարվում է հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին, փաստացի նոր հարվածներ հասցնելու հրաման է տվել։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կիևի ռեժիմի կողմից ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումը։
«Զելենսկին հրապարակավ հայտարարել է, որ ընդունում է էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից զերծ մնալու նախաձեռնությունը և ընդունում է Սպիտակ տան առաջարկը։ Բայց իրականում նա հակառակ հրամանն է տվել՝ չդադարեցնել հարվածները, այլ հակառակը՝ նոր հարվածներ հասցնել», — ընդգծել է դիվանագետը։
«Զելենսկին հերթական անգամ խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները և հաստատել բանակցելու հարցում իր լիակատար անկարողությունը», ընդգծել է դիվանագետը։
«Հարվածելով ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին՝ Կիևը ցանկանում է խափանել խաղաղության նախաձեռնությունները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջ քաշված», — մեկնաբանել է Զախարովան։
Դիվանագետի խոսքով՝ մարտի 19-ի գիշերը Կիևի ռեժիմը մեկ այլ հարձակում է իրականացրել անօդաչու թռչող սարքի միջոցով Կավկազսկայա գյուղում (Կրասնոդարի երկրամաս) տեղակայված էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի վրա, ինչը հանգեցրել է 1700 քառակուսի մետր մակերեսով հրդեհի բռնկման: