«Ժողովրդավարությունը Թուրքիայում անկում է ապրում»․ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը Թուրքիայում անկում է ապրում։
«Իմամօղլուի կալանավորումը վնասում է Եվրոպայի հետ Թուրքիայի հարաբերություններին»,- ասել է Շոլցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայում ձերբակալվել են Էրդողանի գլխավոր մրցակիցը համարվող ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ևս 100 պաշտոնյաններ, ինչպես նաև սոցցանցերում սադրիչ գրառումներ կատարած 37 քաղաքացիներ։