«Ադրբեջանը հող է նախապատրաստում հարձակման համար, իսկ Հայաստանի իշխանությունները մոլորեցնում են սեփական ժողովրդին». Էդմոն Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանը նման հաղորդագրություններ տարածելով հող է նախապատրաստում ՀՀ տարածքի վրա ապագա հարձակման համար, իսկ Հայաստանի իշխանությունները փորձում են մոլորեցնել սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը՝ ստեղծել այն պատրանքը, թե իբր մենք չափազանց մոտ ենք խաղաղությանը։
Նպատակը, ինչպես հասկանում եք, մեկն է՝ վերընտրվելը»։