«83 տարվա մեջ առաջին անգամ լռեց «Ամերիկայի ձայնը»»․ Մայքլ Աբրամովից

«83 տարվա մեջ առաջին անգամ լռեց «Ամերիկայի ձայնը»»․ Մայքլ Աբրամովից
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ավելի քան 1300 աշխատակիցներ ուղարկվել են վարչական արձակուրդի։

Այս մասին մարտի 15-ին հայտարարել է ընկերության տնօրեն Մայքլ Աբրամովիցը։

«Խորապես ցավում եմ, որ 83 տարվա մեջ առաջին անգամ լռեց Ամերիկայի լեգենդար ձայնը։ Այսօր առավոտյան ես իմացա, որ «Ամերիկայի Ձայն»-ի գրեթե ողջ անձնակազմը՝ ավելի քան 1300 լրագրող, պրոդյուսեր և օժանդակ անձնակազմ, տեղափոխվել են վարչական արձակուրդի»,- ասել է Աբրամովիցը LinkedIn-ում կատարած գրառման մեջ:

Նա պարզաբանել է, որ ռադիոկայանի մյուս աշխատակիցների հետ իրեն նույնպես ուղարկել են արձակուրդ։ Նրա կարծիքով՝ աշխատակիցների դադարեցման որոշումը ճիշտ չէ։

Հիշեցնենք՝ Սպիտակ տունը մարտի 14-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել մի շարք գերատեսչությունների գործառույթներն ու աշխատանքը նվազեցնելու համար՝ բյուրոկրատիայի դեմ պայքարելու համար, այդ թվում՝ Գլոբալ ԶԼՄ-ների գործակալության (USAGM): Գործակալությունը համակարգում է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների աշխատանքը, այդ թվում՝ «Ամերիկայի ձայնը» և «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *