Ադրբեջանը բողոք է ուղարկել ԵԽ՝ հայ գերիների վերաբերյալ բանաձևի առնչությամբ

Ադրբեջանը բողոք է ուղարկել ԵԽ՝ հայ գերիների վերաբերյալ բանաձևի առնչությամբ
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը բողոքի նամակ է ուղարկել Եվրոխորհրդարան՝ կապված 2025 թվականի մարտի 13-ին ԵԽ-ի ընդունած բանաձևի հետ, հայտնում է ԱՊԱ-ն։

«Մենք մեր խիստ բողոքն ենք հայտնում 2025 թվականի մարտի 13-ին Եվրոխորհրդարանի կողմից ընդունված՝ «Հայ պատանդների ապօրինի կալանավորումը և, այսպես կոչված, դատավարությունները» անհիմն և կանխակալ բանաձևի դեմ»,- ասված է Ադրբեջանի խորհրդարանի նամակում։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԵԽ-ն բանաձև է ընդունել՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *