«Գոնե մի դրական որակ ունի՞ Նիկոլը, որ կուզենայիք ձեր երեխան ունենար»․ Սամվել Ֆարմանյան

«Գոնե մի դրական որակ ունի՞ Նիկոլը, որ կուզենայիք ձեր երեխան ունենար»․ Սամվել Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Յուրաքանչյուր լիդերի մեջ կարելի է առանձնացնել թեկուզ մեկ որակ, մի հատկանիշ, որ մարդ շատ կուզենար, որ իր երեխան այդ որակի կրողը լիներ: Կիրթ, բանիմաց, հայրենասեր, համարձակ, ճկուն, խորը, համբերատար, չհանձնվող, արդյունավետ, հետատես, թիմային, աչքը կուշտ, ընկերասեր, զուսպ ու հազար այլ բան:
Ի՞նչ գոնե մի դրական որակ ունի Նիկոլը, որ անկեղծորեն կուզենայիք, որ ձեր երեխան ունենար: Լուրջ: Ոչ մի. Աստված հեռու պահի:
Ես իրենց նիկոլական դիրքավորող մարդկանց միշտ հարցնում եմ, եթե Նիկոլը լավն է, ինչպես ինքներդ ձեզ խաբելով ասում եք, կուզեի՞ք, որ ձեր երեխան Նիկոլի նման լիներ/դառնա: Թեկուզ ձեր նախընտրած մի որակով: Տեղում շփոթվում ու ուրանում են»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *