«750 միլիոն դոլարն էր գինը խաղաղության պայմանագրի զիջումների համար»․ Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ հայտնում է․ «Երկու օր առաջ՝ մարտի 12-ին, գերմանական բորսայում թողարկվել է 750 միլիոն դոլարի ՀՀ պարտատոմս։ ՀՀ-ն, ըստ էության, փորձում է ևս 750 միլիոն դոլար պարտքով փող վերցնել, և դա կեսն է այն գումարի, որն անհրաժեշտ է Հայաստանին՝ 2025թ․ բյուջեն կատարելու համար»։
Դանիելյանը տեսանյութին կից գրել է․ «750,000,000 դոլարն էր գինը խաղաղության պայմանագրի զիջումների համար: Ուղիղ էդքանի պարտատոմս է թողարկել ՀՀ-ն ու հույժ գաղտնի է պահել ինֆորմացիան: Գաղտնի էր դա, քանի որ նույնիսկ մեծ ջանքեր դնելով՝ հնարավոր չէ ուղիղ կապը չտեսնել մարտի 12-ին պարտք ուզելու ու դրա հաջորդ օրը Ադրբեջանին զիջումների մասին հայտնելու մեջ: Էս փողն էլ միանգամից չեն տա. Նիկոլը պիտի գործն անի ու դրա դիմաց լափաման ստանա: Էս տարի բյուջեն փակելու համար ևս 750 մլն դոլար է պետք լինելու… Հաջորդ տարի սրանից էլ ավել…
Հ.Գ. սա էլ թողարկման կոդը՝ չհավատացողների համար. XS3020792696»։